Սա շատ բարձր մակարդակի շախմատային խաղ է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հավանականությունը շատ բարձր է՝ առավելագույնը, և ես գործ ունեմ շատ խելացի խաղացողների հետ։ Նրանք խելացի մարդիկ են։ Հակառակ դեպքում չէին հասնի այս արդյունքին։ Երբ գործ ունես նման մարդկանցից մի քանիսի հետ, հասկանում ես, թե ում հետ գործ ունես»,- նշել է նա։
Թրամփը սպանված Ղասեմ Սոլեյմանիին անվանել է «դաժան, սարսափելի մարդ, բայց նաև փայլուն գեներալ»։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք կարող է այս շաբաթ ավարտել պատերազմը, Թրամփը պատասխանել է. «Այո, իհարկե։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց դա շուտով տեղի կունենա։ Եվ երբ դա ավարտվի, աշխարհը շատ ավելի անվտանգ կլինի։ Դա շուտով տեղի կունենա»։





























