Ես պատերազմներ չեմ ցանկանում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ավելի քիչ պատերազմներ եմ ցանկանում, քան գրեթե ցանկացած մարդ։

Միևնույն ժամանակ, եթե մենք դա Իրանի դեմ չանեինք, կլիներ միջուկային պատերազմ, որը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Եթե կարծում եք, որ Իրանը պետք է միջուկային զենք ունենա, ապա ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ նրանք կիրառեր այն։ Միակ հարցն այն է՝ արդյոք նրանք դրանք կկիրառեին ձեռք բերելուց հետո մեկ ժամվա ընթացքում, թե՞ 24 ժամվա ընթացքում։ Նրանք կպայթեցնեին ամբողջ Մերձավոր Արևելքը, ոչ միայն դա»,- նշել է նա։