ԱՄՆ-ն ձգտում է հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին իշխանությունից։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները Կուբային ասել է, որ նախագահ Միգել Դիաս-Կանելին պետք է հրաժարական տա՝ բանակցություններում էական առաջընթացի հասնելու համար», - նշել է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ղեկավարության փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Կուբայում տնտեսական վերափոխումների և տնտեսության որոշակի ոլորտներում բարեփոխումների համար։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ կղզու երկրի քաղաքական համակարգը կմնա անփոփոխ։
Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատիվ է համարում Կուբայի վերահսկողությունը ստանձնելը։ Նա հիշատակել է կղզու երկիրը «գրավելու կամ ազատագրելու» հնարավորությունը, առանց մանրամասնելու, թե արդյոք կընդունվի Վենեսուելայի իրադարձություններին նման սցենար։





























