Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր գրոհում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Դրան զուգահեռ, Հորմուզի նեղուցում նավագնացությունը գործնականում դադարեցվել է։




























