Ինչպես հաստատել է Axios-ը, բրիտանացի բարերար և ներդրող Լին Ֆորեսթեր դը Ռոտշիլդը The Economist հանդեսում իր ընտանիքի ամբողջ բաժնեմասը (26,9%-ը) վաճառել է կանադացի միլիարդատեր Սթիվեն Սմիթին և նրա ընտանեկան հոլդինգային ընկերությանը։

Դա հրատարակչության 183-ամյա պատմության մեջ վերջին տասնամյակի ընթացքում սեփականության խոշորագույն փոփոխությունն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառողները հույս ունեին, որ ընտանիքի ամբողջ բաժնեմասը կգնահատվի մինչև 400 միլիոն ֆունտ ստեռլինգ։

The Economist հանդեսի նորկայացուցիչը հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերվել։