Նոր Հաճնի իր տնից ձերբակալված արցախցի զոհված զինծառայողի քույրը, որն անչափահաս երեխաների մայր է, այժմ տանն է, նրան վաղը նորից հարցաքննության են կանչել։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին էին տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։

Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ։

Ձերբակալել են զոհված զինծառայողի քրոջը՝ Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար. փաստաբան