Pars Today-ը հաղորդում է, որ Դուբայում կրկին պայթյուններ են տեղի ունեցել։
«Դուբայում բազմաթիվ և հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Տասնյակ Patriot հրթիռներ են արձակվել իրանական բալիստիկ հրթիռները որսալու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։
Սա ցույց է տալիս, որ Իրանը նոր հարձակում է սկսել Իսրայելի վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։




























