Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիե նահանգում տեղակայված ամերիկյան ռազմական բազայի և հակաիրանական խմբավորումների շտաբ-բնակարանին։ Հարվածների մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
«Սուլեյմանիե նահանգում տեղակայված ամերիկյան ռազմական բազան և նահանգում հակակառավարական ուժերի շտաբ-բնակարանը ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրթիռային ստորաբաժանումների կողմից հրթիռային հարվածների են ենթարկվել»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստաընկերությունը։





























