Իրանն ու Օմանը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ավարտից հետո կորոշեն Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմանները, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն։
«Եթե այս պատերազմն ավարտվի, մենք անպայման Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցում [անցման] իրավական ռեժիմ կհաստատենք։ Այն, որ Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմ կհաստատի, փաստ է։ Մենք անպայման այդ ռեժիմը կիրականացնենք մեր զինված ուժերի միջոցով»,- նրա խոսքերը մեջբերել է SNN-ը։





























