Մեծ Բրիտանիան «ռազմական փորձագետներ» է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Հորմուզի նեղուցի վերաբացման գործում ԱՄՆ-ին օգնելու համար, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։
«Բրիտանական ռազմական փորձագետները համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ Հորմուզի նեղուցի վերաբացման տարբերակները ուսումնասիրելու համար»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Փորձագետներն ուղարկվել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն (CENTCOM), որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական գործողությունների համար։





























