Կատարի ԱԳՆ-ն պաշտոնական նամակ է ուղարկել Դոհայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ պահանջելով, որ ռազմական և անվտանգության կցորդները 24 ժամվա ընթացքում լքեն երկիրը՝ էմիրության վրա հարձակումների պատճառով, որոնցից վերջինն ուղղված էր նրա հեղուկացված բնական գազի արտադրության օբյեկտներին, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Կատարի պետությունը դեսպանատան ռազմական և անվտանգության կցորդներին, ինչպես նաև երկու կցորդների բոլոր աշխատակիցներին համարում է անցանկալի անձ և պահանջում է նրանց 24 ժամվա ընթացքում լքել երկիրը»,- նշել է նախարարությունը։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունվել է ի պատասխան « Կատարի պետության դեմ Իրանի կրկնվող թիրախային հարձակումների և բացահայտ ագրեսիայի, որոնք խախտում են նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։





























