Իսրայելը հետաքրքրված է Լիբանանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելով և շիական «Հըզբոլլահ» կազմակերպության գործունեությունը համարում է գլխավոր խոչընդոտը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում նման կարծիք է հայտնել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:

«Իսրայելը հետաքրքրված է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և խաղաղության շրջանակին Լիբանանի միացմամբ: «Հըզբոլլահը» խոչընդոտ է դրա համար: Լիբանանի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի «Հըզբոլլահի» դեմ բոլոր ճակատներում՝ զենքերով, ֆինանսավորման աղբյուրներով և ֆինանսական ենթակառուցվածքներով, ղեկավարության դեմ իրավական գործողություններով, սոցիալական և կրթական ենթակառուցվածքներով, տնտեսական օգուտներով (լիցենզիաներով) և շատ ավելին»,- X-ում գրել է Սաարը:

Նա հավելել է, որ առայժմ Իսրայելը մտադիր է շարունակել «պաշտպանվել» Լիբանանից «Հըզբոլլահ» աշխարհազորայինների իրականացրած հարձակումներից: Նրա կարծիքով՝ շիական շարժումը «գրավել է Լիբանանը» և «գործում է Իրանի շահերից»: