Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ փետրվարի 28-ին «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ սկսել են հարվածել Իրանի հյուսիսում տեղակայված թիրախներին։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ռազմածովային ուժերի և Իսրայելի պաշտպանության ուժերի հետախուզական տվյալների հիման վրա, «Առյուծի մռնչյուն» գործողությունից ի վեր առաջին անգամ սկսել են հարվածել Իրանի հյուսիսում տեղակայված թիրախներին»,- ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։





























