Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը։ ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
«Մարտի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցը կենտրոնացած է եղել պատերազմի ընթացքի վրա»,- նշել է աղբյուրը։
Ֆիդանը չորեքշաբթի ժամանել է Էր Ռիադ՝ մասնակցելու մի քանի տարածաշրջանային պետությունների նախարարական հանդիպմանը։ Հանդիպման նպատակն է քննարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության լուծման ուղիները։





























