Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը խոր մտահոգություն է հայտնել Լիբանանում Իսրայելի ցամաքային հարձակման վերաբերյալ և Իսրայելին կոչ է արել դադարեցնել այդ գործողությունները։
«ԵՄ-ն խորապես մտահոգված է Լիբանանում Իսրայելի շարունակական հարձակումով, որն արդեն իսկ ունի ավերիչ մարդասիրական հետևանքներ և վտանգում է ձգձգվող հակամարտության հրահրում։ Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Լիբանանում»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։





























