Ռմբակոծվել է Կասպից ծովի Իրանի խոշորագույն նավահանգիստ Բենդար Հենզելին։ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի թիրախում են հայտնվել մաքսային շենքը և մի քանի այլ օբյեկտներ, հայտնել է Բենդար Հենզելիի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

«Հրթիռային հարվածների են ենթարկվել Գլխավոր մաքսային գրասենյակը, նավագնացության ընկերության վարչական շենքը և մի քանի նավահանգստային օբյեկտներ», - ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Նա նշել է, որ վնասը գնահատվում է, հավելելով, որ «հարձակումների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան»։

Բանդար Անզալին Իրանի ամենամեծ նավահանգիստն է Կասպից ծովում, որը գտնվում է երկրի հյուսիսում: Այն կարևոր առևտրային և լոգիստիկ կենտրոն է, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների միջև: Նավահանգիստը կարևոր դեր է խաղում Կասպից ծովի ծովային առևտրում և տրանսպորտային միջանցքներում: