ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիրսաիդ Իրավանին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել է, որ Բահրեյնը պետք է փոխհատուցում վճարի Իրանի դեմ հարձակման համար իր տարածքը տրամադրելու դիմաց, հայտնում է Pars Today-ը:
«2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անօրինական ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր Բահրեյնի Թագավորության և որոշ այլ հարևան երկրների տարածքն օգտագործվել է ագրեսորների կողմից՝ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով», - նշված է նամակում:





























