Մերձավոր Արեւելքի հակամարտության բոլոր կողմերի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ գրոհները կարող են համարվել ռազմական հանցագործություններ, հայտարարել է ՄԱԿ- գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Եթե Իրանի դեմ կամ Իրանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա գրոհներ լինեն, կարծում եմ, որ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ դրանք կարող են համարվել ռազմական հանցագործություն», նրա խոսքերը մեջբերել է Politico եվրոպական պարբերականը։ Գուտերիշը նշել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը հակամարտության երկու կողմերին էլ խոցելի է դարձնում ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքների համար։ «Ես որեւէ տարբերություն չեմ տեսնում։ Կարեւոր չէ, թե ով է հարձակվում քաղաքացիական բնակչության վրա։ Դա բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա։
Politico-ն նշել է, որ ԱՄՆ եւ Իսրայելի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել Գուտերիշի խոսքերը։





























