ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի Սպահան նահանգի վրա կատարված հարվածները պատմամշակութային ժառանգության վայրերին 500 միլիոն դոլարի վնաս են հասցրել, հայտնել է նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը։

«Ամերիկա-սիոնիստական ​​ագրեսիայի (ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներ- ՏԱՍՍ) ընթացքում Սպահան նահանգի 21 պատմական հուշարձան լրջորենջ վնասվել է, մշակութային ժառանգությանը հասցվել է 500 միլիոն դոլարի վնաս»,- նրա խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։ Նա նշել է, որ տեղի իշխանությունները պատրաստ են միջոցներ ձեռնարկել վնասը վերացնելու համար։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումների հետեւանքով վնասվել են ճարտարապետական ​​գլուխգործոցներ, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են։ Միջազգային կազմակերպության տվյալներով՝ դրանց թվում են Սպահանի Չեհել Սոթուն պալատը եւ Մասջեդ-ե Ջամե մզկիթը, Թեհրանի պատմական կենտրոնում գտնվող Գոլեստան պալատը եւ Խորամաբադ հովտի նախապատմական վայրերի մոտ գտնվող շենքերը։ Կազմակերպությունը նաեւ հայտնել է Լիբանանի հարավում գտնվող Տիր հին քաղաքի հնագիտական ​​պեղումների տարածքում հնարավոր վնասների մասին։