Պարսից ծոցի երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու համար ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ գրոհների համար, մարտի 20-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ոչ մի կողմ չի կարող անտեսել այն ակնհայտ փաստը, որ տարածաշրջանում առկա ճգնաժամի արմատական պատճառը ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմն է, եւ որ այս երկու ռեժիմներն օգտագործում են տարածաշրջանային երկրներում գտնվող ռազմական բազաներն ու կառույցները՝ Իրանի դեմ իրենց ագրեսիվ գործողությունները պլանավորելու, իրականացնելու եւ աջակցելու համար»,- ասվում է նախարարության թելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունն ավելացրել է, որ ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի պետություն չի կարող իր տարածքը հասանելի դարձնել երրորդ կողմերի ռազմական ագրեսիայի համար։
Արտգործնախարարությունը նաեւ զգուշացրել է տարածաշրջանի երկրներին ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը շարունակելու դեմ։ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ցանկացած ռազմական օգնություն տրամադրելը կհանգեցնի միայն էլ ավելի թեժացման





























