Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հայտնաբերել է Իրանից Իսրայելի պետության ուղղությամբ հրթիռների արձակում, եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հայտնաբերել է հրթիռների արձակում Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իրանը հարվածում է Մերձավոր Արեւելքում եւ Իսրայելի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումների։ Հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարված է հասցվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին, զոհվել է գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի խոսքով՝ հարձակման քաղաքացիական զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,3 հազարը, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 17 հազարը։





























