Եվրոպան, Կորեան, Ճապոնիան և Չինաստանը պետք է միջամտեն և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը. մեզ դա պետք չէ։ Եվրոպան, Կորեան, Ճապոնիան և Չինաստանը դրա կարիքն ունեն։ Նրանք ստիպված են լինելու փոքր-ինչ միջամտել»,- հավելել է նա։
Թրամփն ընդգծել է, որ ցանկանում է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործընթացին միջամտի Չինաստանը։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը ինչ-որ պահի «ինքնաբերաբար» կբացվի։
«Դա սովորական ռազմական գործողություն է, համեմատաբար անվտանգ է, բայց կպահանջվի մեծ օգնություն այն առումով, որ մեզ նավեր են պետք, շատ նավեր։ ՆԱՏՕ-ն կարող էր օգնել մեզ, սակայն առայժմ նրանք դա անելու համարձակություն չեն ունեցել»,- ընդգծել է Թրամփը։





























