Սաուդյան Արաբիան հայտարարել է մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, հաղորդում է Al Jazeera-ն։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զինվորականները ևս երեք անօդաչու թռչող սարք են խոցել արևելյան նահանգում։
Այսպիսով, վերջին մի քանի ժամվա ընթացքում խոցված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասնում է 12-ի։





























