Բրիտանացիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Անտեսելով իր սեփական ժողովրդին՝ Սթարմերը վտանգի է ենթարկում բրիտանացիների կյանքը՝ թույլ տալով, որ բրիտանական բազաները օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի համար։
Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը»,- նշել է Իրանի արտգործնախարարը։




























