ԱՄՆ կառավարությունը մեկ բան է ասում, այն դեպքում, երբ իրականությունը բոլորովին այլ է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ճիշտ հենց այն պահին, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարում են Իրանի ՀՕՊ համակարգի լիակատար ոչնչացման մասին, խոցվում է F-35 կործանիչը։ Նրանք հայտարարում են իրանական նավատորմի ոչնչացման մասին, մինչդեռ USS Gerald Ford ավիակիրը շրջվում է, իսկ USS Abraham Lincoln ավիակիրն ավելի ու ավելի է հեռանում»,- նշել է Իրանի արտգործնախարարը։