Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն և քննարկում ենք Մերձավոր Արևելքում Իրանի դեմ մեր լայնածավալ ռազմական ջանքերի կրճատման հարցը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը թվարկել է հետևյալ նպատակները՝
«(1) Իրանի հրթիռային հնարավորությունների, արձակման կայանքների և դրանց հետ կապված ամեն ինչի լիակատար ոչնչացում։
(2) Իրանի պաշտպանական արդյունաբերական բազայի ոչնչացում։
(3) Իրանի ռազմածովային և օդային ուժերի, այդ թվում՝ հակաօդային սպառազինության վերացում։
(4) Իրանին թուլ չտալ մոտենալ միջուկային կարողություններին և ապահովել, որ Միացյալ Նահանգները պատրաստ լինի արագ և արդյունավետ արձագանքել նման իրավիճակի դեպքում։
(5) Մեր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին, դրանց թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Կատարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին, Քուվեյթին և այլն պաշտպանել ամենաբարձր մակարդակով։
Հորմուզի նեղուցը պետք է ապահովվեն և վերահսկեն, անհրաժեշտության դեպքում, այն օգտագործող այլ երկրները. Միացյալ Նահանգները դա չի անում։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք այդ երկրներին Հորմուզի նեղուցում իրենց ջանքերում, սակայն դրա անհրաժեշտությունը չպետք է լինի, երբ իրանական սպառնալիքը վերացվի։ Կարևոր է, որ դա նրանց համար պարզ ռազմական գործողություն կլինի»,- նշել է Թրամփը։





























