ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ բազմիցս քննադատել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին, կրկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի արագ օգնություն առաջարկեր ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում։
«Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացած էի Մեծ Բրիտանիայի վարքագծով. նրանք պետք է շատ ավելի արագ գործեին»,- ասել է նա, հաղորդում է BBC-ն։
Նման կերպ է ամերիկացի առաջնորդը մեկնաբանել Լոնդոնի այսօրվա որոշումը՝ թույլատրել իր բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից իրանական թիրախներին հարվածելու համար։





























