Սաուդյան Արաբիան համաձայնել է բացել Սաուդյան Արաբիայի արևմտյան Թաիֆ քաղաքում տեղակայված «Արքա Ֆահդ» ավիաբազան ամերիկացիների համար, Middle East Eye-ին հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներ:

Բազան կարևոր է, քանի որ այն Իրանի «Շահեդ» անօդաչու թռչող սարքերից ավելի հեռու է, քան «Արքայազն Սուլթան» ավիաբազան, որը բազմիցս թիրախավորվել է իրանական հարձակումների կողմից: Թաիֆը նաև է Ջիդդայի մոտ է, որը Կարմիր ծովի նավահանգիստ է և դարձել է կարևոր լոգիստիկ կենտրոն, քանի որ Իրանը գործնականում վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Ներկայիս և նախկին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ եթե Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հետ ավելի երկար պատերազմի, Ջիդդան կարող է կարևոր դեր խաղալ ԱՄՆ ուժերի պահպանման գործում: Արևելյան Ասիայից հազարավոր ամերիկյան ցամաքային զորքեր են տեղակայվում տարածաշրջանում:

«Էր Ռիադի վերաբերմունքը ԱՄՆ-ի պատերազմի նկատմամբ՝ իբրև հարձակումների համար Իրանին պատժելու միջոց, փոխվել է»,- ասել է Պարսից ծոցում գտնվող արևմտյան պաշտոնյան:

ԱՄՆ և արևմտյան պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը վերջին երեք շաբաթների ընթացքում պարբերաբար զրուցել են։

Այս ամսվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործ նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդն իր գործընկերոջը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է մինչև ինը ամիս տևող պատերազմի, հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը ավելի վաղ լոբբինգ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ՝ հանդես գալով Իրանի վրա հարձակվելու դեմ։