Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային և Իրաքում քրդական թիրախներին, հաղորդում է IRNA-ն։

Նշվում է, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել «քուրդ ահաբեկիչների հյուսիսային Իրաքի կենտրոնակայանում»։

Հստակեցվում է, որ Բաղդադում ամերիկյան Վիկտորիա բազայի վրա հարվածը կատարվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։