Այսօր առավոտյան Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Իսրայելը, հաղորդել է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ տարածքում որեւէ հարված չեն հասցրել եւ չեն կարող մեկնաբանել ԱՄՆ գործողությունները պատերազմի ընթացքում։
Ավելի վաղ Kan TV-ն, հղում կատարելով աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը օգտագործել է բունկերային ռումբեր՝ միջուկային օբյեկտը ոչնչացնելու համար։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը հարվածել են Նաթանզի միջուկային հարստացման օբյեկտին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նշել էր, որ վերանայում է Իրանի զեկույցը Նաթանզին հարվածելու վերաբերյալ։





























