Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը համադրելի է կորոնավիրուսի համավարակի շրջանի հետ և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, որոնց պետք է պատրաստ լինել։ Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Այս պատերազմի [Մերձավոր Արևելքում] պատճառով աշխարհում առաջացած բարդ իրավիճակը, հավանաբար, կունենա երկարաժամկետ հետևանքներ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք և պահպանենք միասնականությունը»,- ասել է նա։

«Մենք նմանատիպ մարտահրավերների արդեն բախվել ենք COVID-ի ժամանակաշրջանում, և հիմա մեզ կրկին անհրաժեշտ է պատրաստ լինել»,- ընդգծել է նա։