Իսրայելական բանակի հրետանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառել Լիբանանի հարավում գտնվող Ռաս էն-Նաքուրա քաղաքի շրջակայքը հրետակոծելիս։ Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ֆոսֆորային արկերի անկում է գրանցվել նաև հարևան Ալմա էշ-Շաաբ և Էդ-Դուհեյրա շրջաններում։ Իսրայելական հարվածները հանգեցրել են գյուղական վայրերում հրդեհների օջախների առաջացման։
Արևմտյան սահմանամերձ հատվածում գտնվող Ռաս էն-Նաքուրայի մոտ կատաղի մարտական բախումներ են ընթանում իսրայելական ուժերի հատուկ ստորաբաժանումների և շիայական «Հեզբոլլահ» աշխարհազորի ջոկատների միջև։ Իսրայելական ինքնաթիռները օրվա առաջին կեսին օդային գրոհներ են իրականացրել այնտեղ գտնվող Թեյր-Հարֆա, Համուլ և Էլ-Բայադա բնակավայրերի ուղղությամբ։
Ավելի վաղ շիա մարտիկները զինված հարձակումների ընթացքում նռնակամետերից գրոհել են Լիբանանի տարածք ներխուժած իսրայելական զինվորների և զրահատեխնիկայի կուտակման մի քանի կետերը։ Կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։





























