Մեր և Պարսից ծոցի երկրների, ներառյալ թվում՝ Իսրայելի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման առումով տարբերությունն այն է, որ Իրանում մենք ունենք ավելի քան էլեկտրաէներգիայի արտադրության 1000 կետեր, արտադրությունն ապակենտրոնացված բնույթ ունի, մինչդեռ Պարսից ծոցի երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը հաճախ կենտրոնացված է։ Հետևաբար, նրանք այդ առումով չափազանց խոցելի են։ Դրա մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Բացի դրանից, ի տարբերություն Իրանի, որը կարող է նախագծել, կառուցել և շահագործել իր սեփական էլեկտրակայանները, Պարսից ծոցի երկրների էլեկտրակայանները կառուցել են ամերիկացիները, և, հնարավոր է, պատերազմ ծրագրելիս նրանք մտածում են այդ էլեկտրակայանները վնասելու մասին՝ ամերիկյան ընկերությունների համար գումար վաստակելու համար՝ Պարսից ծոցի երկրներին էլեկտրակայանների սարքավորումներ վաճառելով։ Եթե մեր էլեկտրակայանները վնասվեն, մենք ինքներս կվերականգնենք դրանք։ Սակայն եթե Պարսից ծոցի երկրների էլեկտրակայանները վնասվեն, նրանք կրկին ստիպված կլինեն դիմել ամերիկացիներին»,- նշել է Ալիաբադին։




























