Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում ներգրավված կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերջ դնել ռազմական գործողություններին, ինչպես նաև հնարավորինս շուտ վերադառնալ խաղաղ երկխոսության ուղուն, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ հետաձգելու է Իրանի էլեկտրակայանների վրա նախատեսված հարվածները՝ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։
Գերատեսչության հերթական մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել չինացի դիվանագետ Լին Ծյանը, հայտնել է Սինհուա գործակալությունը։



























