ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է Շահբազ Շարիֆի ձայնագրությունը, որտեղ նա առաջարկում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն անցկացնել Պակիստանում։
«Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսության շարունակական ջանքերին՝ տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության շահերից ելնելով։ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության դեպքում Պակիստանը պատրաստ է հյուրընկալել կողմերին՝ շարունակվող հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունները խթանելու համար»,- նշել է Շարիֆը։





























