Ես հակված եմ Իրանին ավելի շատ վստահել, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը։
«Դա պայմանավորված է նրանով, որ Թրամփն ի վիճակի չէ ընդունել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ասվում է իր դեմքին։ Այժմ նա իրեն պատեպատ է զարկում՝ հասկանալու, թե ինչպես դուրս գալ այս աղետից, որ հենց ինքն է սարքել։ Հետևաբար, նա հայտարարություններ կանի բանակցությունների մասին՝ պնդելով, որ իրանցիները այժմ ազդանշաններ են ուղարկում, որ ցանկանում են գործարք, և որ գործարքը կկնքվի ԱՄՆ պայմաններով։ Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ ճշմարտությանը մոտ որևէ բան կա»,- նշել է ԿՀՎ նախկին ղեկավարը։





























