«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը սկսում է «Առաջ-Հիմա» չելենջով արձագանքել իշխանություններին: Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Ընկերնե՛ր, կարծում եմ քպական վերնախավի անամոթության արշավին պետք է արձագանքել, իրենց իսկ որդեգրած Առաջ-Հիմա չելենջով: Սկսած այս պահից կներկայացնեմ Առաջ-Հիմա ֆորմատի պատկերներ և պիտի խնդրեմ քպական Արայիկ Հարությունյանը ևս կպնի այս գործին և իրական տարբերությունները տարածի նաև իր էջով:

Պայմանավորվում ենք ամեն օր ժամը 18:30 ներկայացնելու եմ Առաջ-Հիմայի իմ օրինակները՝ Արայիկ Հարությունյանից տարածում ստանալու ակնկալիքով:

Խնդրանքս է մաքսիմալ տարածենք այս արշավը՝ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը»։