Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին հերքել է Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը և միջուկային ծրագիրը ոչնչացնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները։

Ըստ Հազրաթիի, որի խոսքերը մեջբերել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը, ամերիկացի առաջնորդի հայտարարությունները կեղծ, ստահոդ և հակասական էին, ինչը պարզ դարձավ աշխարհի համար։ «Իրանի հրթիռային ներուժը ոչնչացնելու մասին նրա ոչ մի պնդում իրականությանը չի համապատասխանում։ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե Իրանի բոլոր հրթիռներն ու խաղաղ միջուկային ներուժը ոչնչացվել են, և որ հրթիռային բազաներ չկան, մինչդեռ իրականում ամեն գիշեր հարյուրավոր հրթիռներ են արձակվել Իսրայելի և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ»,- նշել է Հազրատին։

«Թշնամուն թվում էր, թե կարող է Իրանին ստիպել հանձնվել մի քանի հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով, սակայն իրանցի ժողովուրդը համաշխարհային ասպարեզում ավելի ուժեղ և հզոր է դառնում։ Թշնամուն թվում էր նաև, որ մեկ կամ երկու գիշերվա ընթացքում ամեն ինչ կավարտվի»,- հավելել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավարը: