Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են, որ հարձակվել են Թեհրանում գտնվող օդային և ծովային սպառազինության արտադրական օբյեկտների վրա։

«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող օդային և ծովային սպառազինության արտադրական օբյեկտներին։ Զուգահեռաբար հարվածներ են հասցվել պաշտպանական օբյեկտներին, դրանց թվում՝ «երկիր-օդ» դասի հրթիռների արձակման կայանին և մեկ այլ օբյեկտի, որտեղ տեղակայված են հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։