Իսրայելի կառավարությունը հաստատել է մինչև 400 հազար պահեստազորային զորակոչելու ծրագիրը՝ Իրանի և «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների առնչությամբ, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությանը։

Իսրայելի պաշտպանության բանակը պարզաբանել է, որ դա զորակոչվելիք պահեստազորայինների իրական թիվը չէ, այլ «սահմանափակում, որը թույլ է տալիս ճկունություն՝ ըստ օպերատիվ կարիքների»։

«Այդ ծրագրերը մշակված են տարբեր ճակատներում առկա մարտահրավերները լուծելու համար, մասնավորապես՝ Իրանի դեմ «Մռնչացող առյուծ» գործողության համատեքստում»,- հայտարարել են զինվորականները։

Պահեստազորային զորակոչերի նախորդ սահմանափակումը, որը հաստատվել էր 2025 թվականի դեկտեմբերին, 280 հազար էր։ Պարբերականի տվյալներով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերից, արտակարգ իրավիճակներում պահեստազորայիններին զորակոչելու Իսրայելի պաշտպանության բանակի իրավունքը մի քանի ամիսը մեկ կներկայացվի կառավարության հաստատմանը։