Բաղդադում տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ խորհրդականներ, հաղորդում է Al Hadath  հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հարձակումը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ալ-Ջադրիա շրջանում։ Աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում է ԻՀՊԿ-ին կից շիական աշխարհազորի ստորաբաժանման ղեկավարի տեղակալը։