Համացանցում շրջանառվում է իրանցի փորձագետի ելույթից մի հատված Sepehr պետական ​​հեռուստաալիքում, գրում է «Первый ближневосточный» թելեգրամյան ալիքը։

Փորձագետ Մորտեզա Սիմիարին պատմել է այն սցենարների մասին, որոնք կարող են իրականացվել Իրանում ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում.

«ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերին դեսանտի ափհանումն օրակարգում է և ներառված է մեր զինված ուժերի վարժանքների մեջ։ Նրանք արդեն վարժվում են, և կոորդինատները որոշվել են։ Մենք կփոխենք հավասարումները։ Մանրամասներն ավելի ուշ կհաղորդվեն»։

Նշվում է, որ ներկա պահին դա Իրանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը չէ։ Սիմիարին համարվում է անվտանգության ծառայությունների ոչ պաշտոնական ներկայացուցիչ։