Վաշինգտոնի վարչակազմը դեռևս պաշտոնական մերժում չի ստացել Իրանից Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու իր առաջարկների վերաբերյալ: Դրա մասին իր X էջում հայտնել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական Channel 12 հեռուստատեսության թղթակից Բարաք Ռավիդը:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների շրջանում իր աղբյուրի՝ «Թրամփի վարչակազմը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Իրանից առաջարկի մերժման վերաբերյալ»:





























