Իրանական իշխանությունները կառուցել են մոտ 27 ստորգետնյա հրթիռային քաղաք, իր թելեգրամյան ալիքում հայտնել է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարող հարձակվել դրանց վրա, ուստի թիրախավորում են հրթիռային համալիրների մուտքերը։
Տարբեր գնահատականներով՝ Իրանն ունի 27 խոր փորված հրթիռային քաղաք։ Իսրայելցիներն ու ամերիկացիներն անընդհատ հարձակվում են այդ հրթիռային քաղաքների մուտքերի վրա՝ գիտակցելով, որ հրթիռային համալիրներին հարվածելը գործնականում անհնար է, նշել է ռազմական թղթակիցը։
Ըստ Բլոխինի՝ իրանցիները 48 ժամվա ընթացքում վերականգնում են ռմբակոծված վայրերը։ Արբանյակային լուսանկարները հաստատում են դա։




























