ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի վրա հարձակումները, իսկ Թեհրանին՝ դադարեցնել հակամարտության կողմ չհանդիսացող հարևան երկրներին հարվածելը։

«Իմ ուղերձը Միացյալ Նահանգներին և Իսրայելին այն է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, քանի որ մարդկային տառապանքները սրվում են, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը մեծանում են, իսկ գլոբալ տնտեսական ազդեցությունը ավելի ու ավելի ավերիչ է դառնում։ Իմ ուղերձն Իրանին այն է, որ դադարեցնի հարձակումներն իր հարևանների վրա, ովքեր հակամարտության կողմ չեն»,- լրագրողներին ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության դադարեցումը հակամարտության պատճառով խոչընդոտում է նավթի և պարարտանյութերի տեղափոխմանը խաղաղության համար կարևորագույն պահին։