ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան կաբինետի նիստում հայտարարել է, որ իրանցիներն իրեն «աղաչում» են գործարք կնքել։

«Նրանք են գործարք խնդրում, ոչ թե ես։ Նրանք ինձ «աղաչում» են գործարք կնքել»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդում է նաև, որ «ամբողջությամբ ոչնչացնում է» Իրանը։

«Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանը։ Նրանք պարտված են, նրանք մտադիր չեն վերադառնալ։ Հիմա նրանք հնարավորություն ունեն գործարք կնքելու, բայց դա իրենցից է կախված։ Մենք ոչնչացնում ենք նրանց հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պաշարները, ոչնչացնում ենք նրանց պաշտպանական արդյունաբերական բազան, ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց նավատորմը, նրանց օդուժը, և մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը և նրանց արձակման համակարգերի 90 տոկոսը»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Իրանի առաջնորդները հիմար չեն. նրանք որոշ առումով շատ խելացի են և հիանալի բանակցողներ են։ «Ես ասում եմ, որ նրանք վատ մարտիկներ են, բայց հիանալի բանակցողներ են»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «ժամանակացույցից առաջ է ընկել» Իրանի դեմ պատերազմում, որը սկզբում, ինչպես սպասվում է, կտևի չորսից վեց շաբաթ։