ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կառավարության նիստում հայտարարել է, որ Իրանի սովորական զինված ուժերը «արդյունավետորեն ոչնչացվել են» պատերազմի ընթացքում, հաղորդում է Al Jazeera-ն։

Վենսն ասել է, որ Իրանն այլևս ռազմածովային նավատորմ չունի, և «նրանք չունեն մեզ հարվածելու այնպիսի հնարավորություն, ինչպես կարող էին անել ընդամենը մի քանի շաբաթ առաջ»։

«Եվ դա մեզ ընտրության հնարավորություն է տալիս»,- ասել է Վենսը։