Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ մարտի 26-ին այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է «Украинская правда»-ն: ։
«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա։ Նախատեսված են կարևոր հանդիպումներ։ Մենք գնահատում ենք աջակցությունը և աջակցում ենք նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ աշխատել հանուն անվտանգության»,- սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու մամուլի ծառայությունը հրապարակել է նրա ժամանման տեսանյութը։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի փորձագետներն այցելել են Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։





























