Իրանի շարունակական անդամակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (Non-Proliferation Treaty, NPT) անիմաստ է. ժամանակն է հեռանալ, գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։
«NPT-ն ոչ միայն չի կարողացել պաշտպանել մեր երկիրը միջուկային տերություններից եկող սպառնալիքից, այլև մեր միջուկային օբյեկտները բազմիցս ենթարկվել են հարձակման, իսկ միջազգային փաստաթղթերն ու համաձայնագրերը գործանականում անտեսվել են։
Մենք մտադրություն չունենք միջուկային ռումբ ստեղծել, և մեր քաղաքականությունն այդ ոլորտում մնում է անփոփոխ։ Սակայն, երբ Ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենը հայտարարում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու միակ միջոցը միջուկային ռումբն է, դա սադրիչ և վտանգավոր է։
Միացյալ Նահանգները դուրս է եկել 60 միջազգային կազմակերպություններից և կոնվենցիաներից, և հիմա, եթե մենք ցանկանանք դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, դա, ամենայն հավանականությամբ, կառաջացնի Արևմուտքի զարմանքն ու առարկությունը»,- նշել է նա։





























