ԱՄՆ հետախուզությանը ծանոթ հինգ աղբյուրների տվյալներով՝ Միացյալ Նահանգները կարող են վստահորեն պնդել, որ ոչնչացրել են Իրանի հսկայական հրթիռային զինանոցի միայն մոտ մեկ երրորդը, հաղորդում է Reuters-ը։

Հրթիռների մեկ այլ երրորդի ճակատագիրը նվազ հստակ է։

Աղբյուրներից մեկը նշել է, որ նմանատիպ տվյալներ կան նաև իրանական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ, և կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ դրանց մեկ երրորդը ոչնչացվել է։

Թեհրանը դեռևս հրթիռային զգալի զինանոց ունի։

Այս հետախուզական տվյալները հակասում են նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային հայտարարություններին, ըստ որոնց՝ Իրանում «շատ քիչ հրթիռներ են մնացել»։